
Թվային մոբայլ ծառայությունների ռիսկերը և օգուտները
Ի՞նչ է մոբայլ կամ թվային բանկային ծառայությունը Այս էպիզոդում ներկայացնում ենք, թե ինչ է մոբայլ բանկինգը, ինչ հարմարավետություն է այն առաջարկում և ինչպես կարող եք արդյունավետ ու ապահով կերպով օգտվել այս ծառայություններից: Ինչի՞ մասին ենք խոսում․ -Մոբայլ բանկինգի առավելությունները -Ինչպես օգտվել թվային բանկային հավելվածներից -Ի՞նչ ռիսկեր կան՝ ֆիշինգ, սմիշինգ և այլ թվային խարդախություններ -Ինչպե՞ս պաշտպանել անձնական տվյալներն ու խուսափել վտանգներից Եթե օգտվում եք կամ ցանկանում եք սկսել օգտվել մոբայլ բանկային ծառայություններից, այս տեսանյութը Ձեզ համար է: Մի մոռացեք բաժանորդագրվել, սեղմել զանգի կոճակը և կիսվել բարեկամների և հարևանների հետ՝ ավելի շատ օգտակար տեղեկատվություն ստանալու համար) Ֆինանսական գրագիտության այս շարքն իրականացնում ենք ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ միասին։
Audio and video play straight from the show's own hosting. PodSubs stores and serves no media.
