
Ինչպե՞ս էին կառավարում մանկահասակ արքաները միջնադարում | Վահե Թորոսյան | 10:30 Talks #51
🎙️Այս էպիզոդում հյուրընկալել ենք Վահե Թորոսյանին, որը պետական գիտությունների թեկնածու է, Մատենադարանի տնօրենի գիտական տեղակալը, Գևորգյան ճեմարանի և Վազգենյան դպրանոցի դասախոս։ Զրուցել ենք միջնադարյան Հայաստանի ու Կիլիկիայի ամենաթաքնված ու հետաքրքիր էջերի մասին։ Պարզել ենք, թե ինչպես Գրիգոր Վկայասերը «հրաժարվեց» կաթողիկոսական աթոռից, որպեսզի Կոստանդնուպոլսում թարգմանի հայ եկեղեցին պաշտպանող ձեռագրերը, և թե ինչպես նրա աշակերտները փոթորկի հետևանքով հայտնվեցին Ալեքսանդրիայում ու ստիպված եղան դիվանագիտական «սուտ» հորինել տեղի իշխանությունների համար։ Քննարկել ենք նաև. 12-14 տարեկանում ամուսնությունը. ինչպե՞ս էին կառավարում մանկահասակ արքաներն ու խնամակալները։ Լևոն Ա-ի 2 թագերը. ինչպե՞ս նա նույն օրն օծվեց և՛ Հռոմի, և՛ Բյուզանդիայի թագերով։ Հայոց զորքի շարժական սեղանը. ինչպե՞ս անհետացավ ռազմադաշտում պատարագ մատուցելու ավանդույթը։ Գևորգյան ճեմարան. ինչպե՞ս են ուսանողների հարցերը փոխում գիտական հոդվածների ընթացքը։ Աջակցեք մեզ ⬇⬇⬇ ► «Patreon» - https://www.patreon.com/cw/1030Talks/membership ► «ռեԱրմենիա»- https://bit.ly/4rjRU66 ________________ Մենք սոցցանցերում` Facebook - https://bit.ly/3Mo1dBX Instagram - https://bit.ly/4pxGh9V TikTok - https://bit.ly/4ompt4S Spotify - https://bit.ly/4rDLePy Apple Podcasts - https://bit.ly/4rabkKf ________________ 00:00 - Նախաբան 08:20 - Կաթողիկոսի «դիվանագիտական խորամանկությունը» 15:10 - Ինչպե՞ս հայկական ձեռագրերը փոթորկի պատճառով հայտնվեցին Ալեքսանդրիայում 20:45 - 136 տարի ժառանգաբար փոխանցվող կաթողիկոսական աթոռը 26:30 - Քանի՞ տարեկանում էին ամուսնանում միջնադարում 34:10 - Ինչպե՞ս Լևոն Ա-ն երկու տարբեր թագով օծվեց նույն օրը և նույն եկեղեցում 42:50 - Հռոմի պապը նախապայմաններ առաջ քաշեց 50:15 - Ինչու՞ հայոց զորքը կորցրեց պատարագի շարժական սեղանը 58:30 - Գևորգյան ճեմարանն ու Վազգենյան դպրանոցը 1:15:20 - Կապը այսօրվա հետ 1:29:35 - Եզրափակիչ խաղ
Audio and video play straight from the show's own hosting. PodSubs stores and serves no media.
